Արարատի մարզպետի գյուղի ընտրատեղամասում ջեռուցում չկա, հանձնաժողովը «կուրտկաներով» է աշխատում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

․

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի հարազատ Արալեզ գյուղի 13/10 ընտրատեղամասում ջեռուցում չկա, այս մասին հայտնում է 24-ի թղթակիցը: Հանձնաժողովի անդամները սառչում են, նստած են տաք բաճկոններով: 

Ի դեպ, ինքը՝ Թևոնյանը, ընտրությունը կատարել է առավոտ շուտ՝ այն պահին, երբ ոչ մի լրագրող չի եղել: 

Հիշեցնենք, որ այսօր Վեդի խոշորացված համայնքում ընթանում են ընտրություններ, մրցակցում են «Քաղաքացիական պայմանագիրը»՝ Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ և «Իմ հզոր համայնքը»՝ Սպարտակ Թարթիկյանի ղեկավարությամբ:

--00--ԱՀ