Մոսկվայում անցկացվում է վրաց-ռուսական փորձագիտական ​​ձևաչափով հանդիպում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

 

տռռեգտեռգ

Մոսկվայում անցկացվում է վրաց-ռուսական փորձագիտական ​​ձևաչափով հանդիպում, որին մասնակցում են շուրջ 40 փորձագետներ, քաղաքագետներ, գիտնականներ և վրացական սփյուռքի ներկայացուցիչներ: Գորչակովի հիմնադրամի և Պրիմակովի վրաց-ռուսական համայնքային կենտրոնի նախաձեռնած միջոցառմանը վրացական կողմը ներկայացնում է կենտրոնի ղեկավար Դիմիտրի Լորթքիփանիձեն։

Գորչակովի հիմնադրամի կայքի փոխանցմամբ՝ մասնակիցներին դիմավորել է ՌԴ խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ, Վրաստանի հետ հարաբերությունների գծով հատուկ բանագնաց Գրիգորի Կարասինը, ով խոսել է Ռուսաստան-Վրաստան հարաբերությունների մասին։

Ըստ Կարասինի՝ կողմերը վերջին տարիներին հասել են նրան, որ Ռուսաստանը դարձել է Վրաստանի երկրորդ խոշոր առևտրային գործընկերը։

Միաժամանակ Կարասինը «հավասարակշռված» է անվանել Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին Վրաստանի արձագանքը և ասել, որ այդ փաստը «աննկատ չի մնա».

«Նա, ով մեզ հետ ազնիվ է, բացահայտ է խոսում, մնում է մեր բարեկամը»։

Հանդիպման ընթացքում Կարասինն անդրադարձել է նաև Ժնևի բանակցությունների կարևորությանը և հույս հայտնել, որ այդ հանդիպումները կվերսկսվեն որպես միակ ձևաչափ, որտեղ կողմերը անմիջականորեն կխոսեն միմյանց հետ։ Ռուս դիվանագետը նշել է, որ արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է մերժել անզիջում դիրքորոշումները։

Նշենք, ոչ Գորչակովի հիմնադրամը ստեղծվել է 2010 թվականին՝ Ռուսաստանի այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրամանով, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության կողմից, հիմնադրամը համարվում է Ռուսաստանի «փափուկ ուժի» տեղակայման գործիքներից մեկն է։

Նշվում է, որ երեկ մեկնարկած վրաց-ռուսական հանդիպումները շարունակվում են նաև այսօր՝ մարտի 25-ին։

--00--ՍԳ