Դոնբասից և Ուկրաինայից ավելի քան 422 հազար մարդ է ժամանել Ռուսաստան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

աշխարհ

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ), Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության (ԼԺՀ) եւ Ուկրաինայի տարածքից Ռուսաստան ժամանողների թիվը գերազանցել Է 422 հազարը՝ մեկ օրում ավելանալով 20 հազարով: Մարտի 25-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է ուժային կառույցների մի աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ընդամենը, մարտի 25-ի առավոտվա դրությամբ, Դոնբասից եւ Ուկրաինայից Ռուսաստանի տարածք Է ժամանել ավելի քան 422 հազար մարդ, այդ թվում գրեթե 88 հազար երեխա»,- ասել Է գործակալության զուցակիցը:

Ավելի քան 358 հազարը ժամանել Է ԴԺՀ-ից եւ ԼԺՀ-ից, 64 հազարն Ուկրաինայի տարածքից հեռացել Է Բելգորոդի, Կուրսկի, Բրյանսկի մարզերի եւ Ղրիմի Հանրապետության անցակետերով:

Աղբյուրը ճշտել Է, որ Ռուսաստան տարհանվածներից գրեթե 132 հազարը ՌԴ-ի քաղաքացիներ են, մնացածներն ունեն ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Ուկրաինայի եւ այլ պետությունների քաղաքացիություն: Ուժային կառույցներում հայտնել են, որ 22 հազարից ավելի փախստականներ այժմ գտնվում են ժամակավոր տեղավորման 348 կետերում, որոնք նրանց համար բացված են Ռուսաստանի 34 տարածաշրջաններում:

--00--ԿԿ