Կառավարությունը գաղտնի բարձրացրեց քննիչների, ոստիկանների և ԱԱԾ-ականների աշխատավարձը․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

փող

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը իր երեկվա համարում գրել էր, որ կառավարությունը նախագծերը գաղտնի է քննարկում, անցկացնում չզեկուցվողների անվան տակ: Եվ, ահա, կառավարությունը երեկ չզեկուցվող նախագծով բարձրացրեց իրավապահ համակարգի քննիչների աշխատավարձը:

Մասնավորապես, կառավարության պահուստային ֆոնդից  4,1 մլրդ դրամ կամ 8,2 մլն դոլար հատկացվեց Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի եւ Ոստիկանության աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը: Ընդհանուր գումարից 3 մլրդ 120 մլն դրամ հատակացվեց ԱԱԾ-ին, 340 մլն. Ոստիկանությանը, եւ 643 մլն. Քննչական կոմիտեին:

Գումարի հատկացման հիմնավորումն այն է, որ քննիչների ֆինանսական վիճակը փոքր-ինչ բարելավելու անհրաժեշտություն կա, քանի որ քրգործերի թիվն աճել է, եւ քննիչները սկսել են լքել համակարգը: Մասնավորապես, 643 մլն դրամը կուղղվի քննիչների աշխատավարձերի բարձրացմանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ