Ֆրանսիան հաջողությամբ փորձարկել է միջուկային նորացված հրթիռի աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

․

Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը հաջողությամբ ավարտել է «օդ-ցամաք» տեսակի միջուկային հրթռի փորձարկումը, որը, սակայն, չի ունեցել մարտագլխիկ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով այդ երկրի պաշտպանական գերատեսչությանը։ 

«Օդ-ցամաք» միջին հեռավորության հրթիռն արձակվել է «Rafale» ինքնաթիռից, որը թռիչքի էր դուրս եկել երկրի հարավ-արևմուտքում գտնվող ռազմական օդանավակայանից», - ասված է Ֆրանսիայի ՊՆ հաղորդագրությունում։

--00--ԱՀ