Ըստ Էրդողանի՝ Թուրքիան միջոցներ է ձեռնարկում Սև ծովում ականների մասին տեղեկության առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

էրդողան

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում Սև ծովում լողացող ականների մասին ինֆորմացիայի առնչությամբ, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:

«Այդ հարցի առնչությամբ մեր ազգային պաշտպանության նախարարությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները: Մի՛ անհանգստացեք», - Նիդեռլանդների վարչապետի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը մարտի 20-ին հայտարարել էր, որ ուկրաինական զինվորականները Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր մոտ 420 ական են տեղադրել Օդեսա, Օչակով, Չեռնոմորսկ և Յուժնի ծովափնյա քաղաքների մատույցներում:

--00--ԱՀ