Ֆուտբոլի ազգային ընտրանին սկսում է մարզական հավաքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

սպորտ

Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Ակադեմիայում մեկնարկած հավաքին ընդգրկվել են հետևյալ ֆուտբոլիստները`

Դարպասապահներ

Դավիթ Յուրչենկո - «Փյունիկ»

Արման Ներսեսյան – ԲԿՄԱ

Հենրի Ավագյան - «Նորավանք»

Պաշտպաններ

Կամո Հովհաննիսյան - «Աստանա» (Ղազախստան)

Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու»

Արման Հովհաննիսյան - «Փյունիկ»

Դավիթ Տերտերյան - «Արարատ-Արմենիա»

Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատ «Նոա»

Ստյոպա Մկրտչյան – ԲԿՄԱ

Կիսապաշտպաններ/Հարձակվողներ

Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան)

Տիգրան Բարսեղյան - «Սլովան» (Սլովակիա)

Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ»

Սոլոմոն Ուդո - «Արարատ-Արմենիա»

Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ»

Արտյոմ Ավանեսյան - «Արարատ-Արմենիա»

Արթուր Սերոբյան – ԲԿՄԱ

Էրիկ Վարդանյան - «Ուրարտու»

Գևորգ Ղազարյան - «Փյունիկ»

Խորեն Բայրամյանը և Էդուարդ Սպերցյանը Երևան կժամանեն մարտի 21-ին՝ կեսօրից հետո: Վաղը՝ մարտի 22-ին, Երևան կժամանեն Հայաստան Վարազդատ Հարոյանը, Անդրե Չալըշըրը և Սարգիս Ադամյանը։

Հավաքականում ունենք նաև բացականեր։ Հովհաննես Համբարձումյանը Covid-19 դրական թեստի պատճառով բաց կթողնի հավաքն ու առաջիկա խաղերը։ Նրա փոխարեն թիմին միացել է «Նոայի» պաշտպան Ժորդի Արարատը։ Իր ակումբի վերջին խաղում ստացած վնասվածքի պատճառով հավաքականին չի միանա նաև Լուկաս Սելարայանը։

Թիմն առաջին մարզումը կանցկացնի այսօր՝ ժամը 18:00-ին:

Մարտի 24-ին Հայաստանի ազգային հավաքականը Երևանում ընկերական հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի ընտրանու հետ, իսկ մարտի 29-ին Օսլոյում ուժերը կչափի Նորվեգիայի ընտրանու հետ։

--00--ԿԿ