Աֆրիկյան երկրներն առաջիկա շաբաթներին կբախվեն հացահատիկի ճգնաժամին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

food

Աֆրիկյան երկրներն արդեն առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում կբախվեն հացահատիկի և մի շարք այլ ապրանքների պակասորդի հետ Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների պատճառով։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Հարավային Աֆրիկայի համալսարանի աշխատակից Դիրկ Կոտցեն։

«Աֆրիկայի բազմաթիվ երկրներ հացահատիկ են ներկրում Ռուսաստանից և Ուկրաինայից։ Մենք կունենանք հացահատիկի, հացահատիկային ալյուրի և մի շարք այլ ապրանքների պակասորդ։ Դրան էլ պետք է գումարել նավթի գների շարունակական աճը, որն էլ կնպաստի փողի աժեզրկմանը», - ասել է նա։

--00--ՀԶ