Իրանի հետ համատեղ ջանքերով նպաստելու ենք տարածաշրջանի կայունությանը․ ՀՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

Քաղաքական

Նախագահ Վահագն Խաչատուրյանը Նովրուզի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին։

Ուղերձում մասնավորապես ասվում է․ «Հայաստանը բարձր է գնահատում Իրանի հետ փոխադարձ հարգանքի և համերաշխության վրա հիմնված բարեկամական հարաբերությունները։

Վստահ եմ, որ առկա են անհրաժեշտ նախադրյալները համատեղ ջանքերով փոխշահավետ գործակցությունն առավել զարգացնելու և ընդլայնելու համար՝ ի նպաստ տարածաշրջանի կայունության և մեր ժողովուրդների բարօրության»։