ՄԱԿ-ի բոլոր պաշտոնյաներն իրենց «այցով» լեգիտիմացրել են ադրբեջանական բարբարոսությունները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

․

Իրավագետ Վարդան Ոսկանյանը գրում է․

«Բաքվի բռմապետսկան վարչախմբի կողմից Արցախից բռնազավթված հայկական Շուշիում կազմակերպված վերջին տխրահռչակ «միջոցառմանը» մասնակցած ՄԱԿ-ի բոլոր պաշտոնյաներն իրենց «այցով», ըստ էության, լեգիտիմացրել են ադրբեջանական բարբարոսությունները՝ հայերի գլխատում, հայկական հուշարձանների պղծում ու ավերում և այլն։

Հետևաբար, մենք՝ որպես պետություն և ազգ բոլոր միջոցներով պետք է հասնենք այս անձանց արդար հետապնդմանը և պատժին։

Հայկական անմեղ զոհերի ոսկորների և պղծված հոգևոր ժառանգության վրա «խրախճանքի» ցանկացած մասնակից պետք է գիտակցի, որ աշխարհի բոլոր ծագերում Հայաստանը և հայությունն ամեն ինչ անելու են, որ նա նույնիսկ սեփական երկրում այլևս չկարողանա զբաղեցնել որևէ քաղաքական, հասարակական կամ մասնավոր պաշտոն, որ նա դառնա հանրության կողմից մերժելի և պախարակելի, որ նրա իսկ ընկերները, զավակները և բարեկամները հրաժարվեն իր հետ նույնակսնացվելուց։

Կցանկանանք և կկարողանանք գործել այսպես, աշխարհում կսկսեն հարգել մեզ, չենք ցանկանա և կարողանա, լուռ  ականատեսը կլինենք մեր նկատմամբ հերթական անարգանքիЕ։

--00--ԱՀ