Հայաստանը «Եվրատեսիլ-2022»-ին ներկայացնող Ռոզա Լինի տեսահոլովի պրեմիերան կայացել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

«Եվրատեսիլ-2022»-ի պաշտոնական կայքում հրապարակվել է Հայաստանը ներկայացնող վանաձորցի Ռոզա Լինի «Snap» երգի տեսահոլովակը։ 

«Եվրատեսիլ-2022» երգի հեղինակավոր մրցույթն անցկացվելու է Թուրինում՝ «ՊալաՕլիմպիկո» մարզահամերգային համալիրում:

Մրցույթի առաջին կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 10-ին, երկրորդ կիսաեզրափակիչը՝ մայիսի 12-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 14-ին: Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա մրցույթի առաջին կիսաեզրափակչում: