Տիգրան Արզաքանցյանը կուսակցություն է բացում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

1

Տիգրան Արզաքանցյանը հայտարարություն է տարածել՝ այն ուղղելով Հայաստանի, Արցախի, Ջավախքի եւ սփյուռքի հայրենակիցներին եւ կոչ անելով միանալ իր ստեղծած նոր կուսակցությանը․

«Սիրելի´ հայրենակիցներ, դիմում եմ ձեզ միասնության կոչով, միավորվենք «Ուժը Հայրենյաց» կուսակցության շուրջ։ Ձեր մասնակցությունն ավելի է հզորացնելու ու ավելացնելու մեր ընդհանուր, միասնական Ազգային ՈՒժը, որն էլ դառնալու է մեր երկարաժամկետ անվտանգության, զարգացման և հզորացման երաշխիքը։

Մենք միասին երկար ճանապարհ ունենք անցնելու, միացե´ք մեր Ուժեղ թիմին և միասին կկառուցենք մեր երազի երկիր՝ Հայաստանը։

Մեր հասցեն՝ Արցախի 1, հեռ․ 093 70 01 01, www.ujhay.am»։

--00—ԼՄ