ԱՄՆ պետքարտուղարը կարծում է, որ Պուտինը չի պատրաստվում ավարտել պատերազմն Ուկրաինայում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

տնտեսական

ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի պատրաստվում դիվանագիտական ճանապարհով ավարտել Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունները։ Այս մասին հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ 

«Ես չեմ տեսնում նշաններ, որ Պուտինը պատրաստ է կանգ առնել։ Ընդհակառակը, եթե դուք լսեք նրա վերջին հայտարարությունները, դրանք ցույց են տալիս, որ նա շարժվում է ուղիղ հակառակ ճանապարհով», - ասել է նա՝ հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ չէ վարել բանակցություններ։

--00—ԼՄ