ԿԽՄԿ կողմից Երևանում և 10 մարզերում այժմ ապրող 4868 անձանց դրամական օգնություն կտրվի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

․

Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ֆբ-ի իր պաշտոնական էջում հայտնում է ․

«Մենք շարունակում ենք Ղարաբաղյան հակամարտության՝ 2020-ի սրացման հետևանքով տեղահանվածներին դրամական աջակցության ծրագիրը ՝ Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համագործակցությամբ։

Երևանում և 10 մարզերում այժմ ապրող 4868 անձ մարտի ընթացքում կստանա 40,000-ական դրամ՝ նախատեսված երկու ամսվա համար։

Նշենք, որ շահառուների ցանկը տրամադրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը»։

--00--ԱՀ