Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է, Վարդենյաց լեռնանցքը՝ դժվարանցանելի  

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

զզ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար:

Սարավան-«Զանգեր» հատվածում, Արագածոտնի մարզում (բացի Աշտարակ քաղաքից) և Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Երևան-Սևան ավտոճանապարհին և Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում մառախուղ է։

 --00—ՀԶ