ՀՀ ՊՆ-ն հերքում է, թե մարտի 16-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն սադրանք է իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

ՊՆ

Սոցիալական ցանցերով և տարբեր լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունը, թե մարտի 16-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սադրանք են իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին, ինչի հետևանքով հայկական կողմից մեկ զինծառայող զոհվել է, ևս մեկը վիրավորվել, չի համապատասխանում իրականությանը:

Եվս մեկ անգամ հորդորում ենք սահմանային իրադրության վերաբերյալ տեղեկություններ հրապարակելիս հիմնվել բացառապես պաշտոնական հաղորդագրությունների վրա:

--00—ԼՄ