Նոյեմբերյան-Ոսկեպար ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել. վարորդը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

ց

Մարտի 17-ին, ժամը 08։22-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան-Ոսկեպար ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը (Է․ Ա․) տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Նոյեմբերյանի ԲԿ․ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:17-ին, մարվել` 09:34-ին: Այրվել է «Nissan Teana» մակնիշի  ավտոմեքենա։

 --00—ՀԶ