Մոլդովայի ՆԳՆ-ում 100 հազար ուկրաինացի փախստականներ են հաշվել երկրի տարածքում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

 

տռռեգտեռգ

Ուկրաինայից 100 հազարից փոքր-ինչ ավելի փախստականներ են ներկայում գտնվում Մոլդովայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է հանրապետության ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների տեսչության ղեկավար Ալեքսանդր Օպրյան:

«Մոլդովայի տարածքում շարունակում են մնալ Ուկրաինայի 100 հազար 832 քաղաքացիներ, նրանց գրեթե կեսն անչափահասներ են: Ընդամենը Մոլդովայի ՆԳՆ-ի միգրացիայի եւ ապաստանի հարցերի բյուրոյում ստացվել է ապաստանի տրամադրման 4748 դիմում, նրանց գրեթե կեսն ուրիշ երկրների քաղաքացիներ են, որոնք տարհանվել են Ուկրաինայից»,-մարտի 16-ին Օպրյան հայտնել է լրագրողներին:

Նրա խոսքով՝ ընդամենը փետրվարի 24-ից մինչեւ մարտի 16-ը Ուկրաինայից Մոլդովա են մուտք գործել 309 հազար 723 փախստականներ, երկրից մեկնել են 207 հազար 671-ը: Օպրյան նշել է, որ փախստականների հոսքն աստիճանաբար կրճատվում է, մարտի 8-ից վերաբնակների թիվը Մոլդովայի տարածքում 130 հազարից կրճատվել է մինչեւ 100 հազար:

Դա հնարավոր է դարձել Ռումինիայի եւ Եվրամիության մյուս երկրների հետ պայմանավորվածությունների շնորհիվ, երկրներ, որոնք համաձայնել են «կանաչ միջանցքներ» կազմակերպել Մոլդովայի տարածքով ԵՄ-ի երկրներ փախստականների տարանցման համար: Ուկրաինայի իրադրության կապակցությամբ Մոլդովայի խորհրդարանը երկրում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել 60 օրով՝ սկսած փետրվարի 24-ից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

--00--ՍԳ