Չարենցավանի կարի ֆաբրիկայի պահեստում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել է մոտ 60 խմ կտորեղեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

25

Մարտի 16-ին, ժամը 12։35-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Չարենցավան քաղաքի կարի ֆաբրիկայի պահեստում: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։42-ին, մարվել՝ 15:35-ին: Մոտ 50 քմ տարածքում այրվել է մոտ 60 խմ կտորեղեն:

--00—ՀԶ