Մերկասառույց՝ Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին․ 400 մարդատար և բեռնատար է խցանումից հանվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

1

Մարտի 15-ին՝ ժամը 16։55-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին մերկասառույցի պատճառով կան խցանված ավտոմեքենաներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։



Փրկարարները Սիսիանի «Ճանշին» ՓԲԸ-ի և ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ուժերով խցանումից դուրս են բերել մոտ 400 մարդատար և բեռնատար ավտոմեքենա։

--00—ԼՄ