Գյումրի քաղաքում գործող «Մագնիում» գործարանում ռումբի մասին ահազանգ է ստացվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

ռւմբ

Այսօր՝ մարտի 15-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Շիրակի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքում գործող «Մագնիում» գործարանում ռումբ է դրված։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝  օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։  Ժամանել է նաև Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ 

--00—ՄՀ