Իրանի արտաքին գործերի նախարարը կայցելի Մոսկվա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

 

տռռեգտեռգ

Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը մարտի 15-ին պաշտոնական այցով կժամանի Մոսկվա, որպեսզի կոնսուլտացիաներ վարի Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) վերականգնման հարցի շուրջ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 14-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիփզադեն:

«(Միջուկային գործարքի շուրջ) կոնսուլտացիաները շարունակվում են տարբեր մակարդակներով: ԳՀՀՊ-ի մասնակից երկրների արտաքին գործերի նախարարությունները եւ ԱԳՆ-ների ղեկավարները շփումներ են իրականացնում միմյանց հետ.- ասել է նա: Այսպես, Ամիր Աբդոլլահիյանը վաղը մեկնում է Մոսկվա, որպեսզի շարունակի այդ կոնսուլտացիաները»: Մարտի 11-ին Վիեննայում միջուկային գործարքի շուրջ երկխոսության մասնակիցները հայտարարել են բանակցային գործընթացը դադարեցնելու մասին: Մասնակիցների պատվիրակությունները վերադարձել են իրենց երկրների մայրաքաղաքներ՝ կոնսուլտացիաների համար: Փետրվարի 8-ին ընդմիջումից հետո Վիեննայում վերսկսվել է բանակցությունների ութերորդ փուլը սկզբնական տեսքով միջուկային գործաքի վերականգնման եւ այդ բազմակողմ համաձայնագիր ԱՄՆ-ի վերադարձի նպատակով:

Աշխատանքը տարվում է ինչպես Իրանի եւ «հնգյակի» (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան եւ Ֆրանսիա), համատեղ հանձնախմբի շրջանակներում, այնպես էլ ԱՄՆ-ի հետ առանձին կոնսուլտացիաների ձեւաչափով՝ առանց Թեհրանի մասնակցության, որն առայժմ պատրաստ չէ ուղղակի երկխոսության ամերիկյան կողմի հետ: Բանագնացներն ավելի վաղ պայմանավորվել են արագացնել համաձայնագրի նախագծի վրա աշխատանքի գործընթացը: Ենթադրվում է, որ կոնսուլտացիաների ութերորդ փուլը կարող դառնալ վերջինը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

--00--ՍԳ