Արմավիրում 26-ամյա վարորդը Ford Fusion-ով մահացու վրաերթի է ենթարկել 11-ամյա աղջկա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

նկար

Մարտի 13-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում:   Ժամը 17:50-ի սահմանում Արմավիրի մարզի բնակիչ, 26-ամյա Նարեկ Ղազարյանը՝ իր վարած Ford Fusio-ով Արմավիր քաղաքի Երևանյան- Ջիվանու փողոցների խաչմերուկում մահացու վրաերթի է ենթարկել հետիոտի՝ Արմավիրի բնակիչ, 11-ամյա Մելինե Վ.-ին, գրում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել երեխային և օպերատիվորեն ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է երեխայի մահը:  

Վարորդը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Ամրավիրի բաժին:     

Դեպքի փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք: