«Խաղաղության են արժանի միայն ուժեղները». Չալաբյանը ներկայացրել է՝ ինչպես պետք է պատրաստվել դրան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

նկար

«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր Ացետիք Չալաբյանը գրում է.

«Երեկ Անթալյայում որոշ մարդիկ շողոմ ժպիտներով և կեղծավոր ձեռքսեղմումներով փորձում էին մեզ համոզել, որ մոտեցնում են «խաղաղության դարաշրջանը», մինչ այդ թշնամին գնդակոծում էր Արցախի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերը, նոր զորքեր էր մոտեցնում Հայաստանի Հանրապետության սահմաններին, և 5 պահանջ ներկայացնում՝ մեկը մյուսից գիշատիչ և աղետաբեր:

Մենք վաղուց չենք հավատում «խաղաղության դարաշրջանի» մասին անհեթեթ այս բարբաջանքին, համոզված ենք, որ խաղաղության են արժանի միայն ուժեղները, և ամեն անցնող օրը ներդնում ենք մեր հավաքական ուժն ավելացնելու մեջ: Այս կադրերում մեր հիմնադրամի մարտական պատրաստության հրահանգիչն է (անունը գաղտնիության նկատառումներով չենք բացահայտում), որն իր հետ աշխատող երիտասարդներին այստեղ ցույց է տալիս, թե ինչպես է պետք պատրաստվել իրական խաղաղությանը:

Բոլորիդ լավ օր ենք ցանկանում, իրական խաղաղության համար արվող իրական գործերով»: