Ուզում են ՀՀ-ն հանձնել Թուրքիային, ծնկած խաղաղության գնալ, իբր Անկարան կփրկի մեր կյանքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

Ուզում են ՀՀ-ն հանձնել Թուրքիային, ծնկած խաղաղության գնալ, իբր Անկարան կփրկի մեր կյանքը։  Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց «Հայ կառուցողական կուսակցության» նախագահ Անդրիաս Ղուկասյանը։

Մեր զրուցակցի համոզմամբ, Ադրբեջանը փորձում է առիթից օգտվել և իրեն ձեռնտու խաղաղություն պարտադրել Հայաստանին, իսկ ՀՀ-ում մարդիկ կան, որոնք պատվիրակված են թուրքական կառավարության կողմից և ցիտում են Թուրքիայի տեսակետները։ 

Ըստ Ղուկասյանի, եթե Թուրքիան հարձակվի ՀՀ֊ի վրա, աշխարհը մեզ կտա այն նույն աջակցությունը, ինչ Ուկրաինային։

Մանրամասները՝ տեսանյութում։