Քարակերտի դաշտերից արտույտներ են որսացել. փաստով նյութեր են նախապատրաստվում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

,

Ոստիկանության Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանները ստացած օպերատիվ տվյալների իրացման շրջանակներում, Նորապատ գյուղի 5-րդ փողոցում զննության են ենթարկել «Նիսան Իքս Տերրա» մակնիշի մեքենան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Մեքենայի հետևի նստելատեղի տեսանելի վայրից հայտնաբերվել է «ՄՌ-153» տիպի 12 մմ տրամաչափի որսորդական ողորկափող մեկփողանի հրացան, իսկ բեռնախցիկի տեսանելի վայրից՝ 40 տափաստանային արտույտ:

Վարորդը հայտնել է, որ հրացանը իրենն է, իսկ թռչունները որսացել է Քարակերտ գյուղի դաշտերից:

Փաստով նյութեր են նախապատրաստվում:

--00--ԱՀ