Երևանը ջանքեր կգործադրի Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ. Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

Քաղաքական

Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում ունեցած հանդիպումից հետո պատասխանել են լրագրողների հարցերին։

Ինչպես հայտնում է «Անադոլու» գործակալությունը, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասել է, որ Երևանը ջանքեր կգործադրի Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Նշվում է, որ Միրզոյանը հաստատել է Հայաստանի վճռականությունը «հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված ջանքեր գործադրելու հարցում»:

--0--ԿԿ