Անկարայում հայտարարել են, որ Թուրքիան չի ցանկանում միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

 

տռռեգտեռգ

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը հայտարարել է, որ Թուրքիան ոչ թե պատժամիջոների, այլ դիվանագիտության կողմնակից է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ,  այս մասին հայտնում է «ՌԻԱ- Նովոստի»-ն:

«Մեր նախագահը նույնպես հայտարարել  է, որ  մենք Ռուսաստանի դեմ   պատժամիջոցների կողմնակից  չենք: Մենք լավ առևտրային հարաբերություններ ունենք, և կողմ ենք, որ հարցը լուծվի դիվանագիտական ճանապարհով:

Դոնմեզը նաև ասել է, որ Անկարան ակնկալում է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն ազդի երկիր ռուսական գազի մատակարարումների վրա։

«Մենք ակնկալում ենք, որ դա մեզ վրա չի ազդի։ Մենք նաև հաճախակի զրույցներ ենք ունենում և նման խոսակցություն դեռևս չի եղել։ Թուրքիան բնական գազի մատակարարման հետ կապված խնդիրներ չունի»,- ասել է նախարարը։

--00--ՍԳ