Եվրամիության առաջնորդները կողմ են արտահայտվել Ուկրաինայի եվրաինտեգրմանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

հէց

Եվրամիության անդամ երկրների առաջնորդները Վերսալում տեղի ունեցած ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ շուրջ հինգ ժամ ընթացող թեժ բանավեճերից հետո կողմ են արտահայտվել Ուկրաինայի՝ Եվրամիության անդամ դառնալու գործընթացի մեկնարկին։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան։ 

«Պատմական գիշեր Վերսալում։ Շուրջ հինգ ժամ ընթացող թեժ բանավեճերից հետո ԵՄ առաջնորդներն «այո» ասացին Ուկրաինայի եվրաինտեգրմանը։ Գործընթացը սկսել է։ Հիմա հերթը ուկրաինացիներին է, որպեսզի այն արագ կազմակերպեն։ Հերոսական ուկրաինացի ժողովուրդն արժանի է, որպեսզի իմանա՝ ԵՄ-ում իրեն ուրախ են», - գրել է նա։

Փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս այլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

--00—ԼՄ