Պարեկները Հյուսիսային պողոտայից բերման են ենթարկել կողոպուտ կատարող կնոջ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

Հյուսիսային

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 6-ին Երևանում կողոպուտ կատարելու կասկածանքով ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել մի քաղաքացու։

Մարտի 6-ին ժամը 18։30-ի սահմաններում Հյուսիսային պողոտայից կողոպուտ կատարելու կասկածանքով պարեկները ոստիկանություն են բերման ենթարկել Երևանի բնակիչ՝ 39-ամյա Տաթևիկ Մ-ին։

Պարեկները ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց է մոտեցել Երևանի բնակիչ՝ 25-ամյա Սուսաննա Հ-ն և մատնացույց անելով հայտնել է, որ Հյուսիսային պողոտա 1 հասցեի մոտ գետնին դրված արկղից բացահայտ հափշտակել են գումար և դիմել փախուստի։

Սուսաննա Հ-ն մատնացույց է արել ենթադրյալ կասկածյալին, ում պարեկները հետապնդել և բռնել են։

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

--00—ՄՀ