Հունահռոմեական ոճի ըմբիշները Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունում 3 մեդալ են նվաճել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

ըմբիշ

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների թիմը Եվրոպայի առաջնությունում 3 բրոնզե մեդալ է նվաճել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի հավաքականի կազմում բրոնզե մեդալակիրներ դարձան` Տիգրան Մինասյանը, ով հաղթել է հունգար մրցակցին 7:6 հաշվով, Սահակ Հովհաննիսյանը, ում հակառակորդը Իտալիայի ներկայացուցիչն է (5:3) և Շանթ Խաչատրյանը, ով տուշեով հաղթել է հունգարացի մրցակցին:

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը մրցավայր էր մեկնել հետևյալ կազմով. 55 կգ Ազատ Սեդրակյան, 60 կգ  Տիգրան Մինասյան, 63 կգ Վլադիմիր Հարոյան, 67 կգ Սահակ Հովհաննիսյան, 72 կգ Շանթ Խաչատրյան, 77 կգ Աշոտ Կիրակոսյան, 82 կգ Գագիկ Հակոբյան, 87 կգ Գևորգ Թադևոսյան, 97 կգ Հայկ Խլոյան:

--00—ՄՀ