Երասխով ուզում են ՀՀ-ն կիսել, Արևմուտքը ՌԴ-ի դեմ հարավային ճակատ է փորձում բացել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

ՀՀ-ն Երասխով ուզում են կիսել, այդկերպ Արևմուտքը ՌԴ-ի դեմ փորձում է բացել հարավային ճակատ: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ, պահեստազորի մայոր Պավլիկ Մանուկյանը:

Նրա խոսքով, ՀՀ իշխանություններն այս առումով նույնիսկ խաղեր տալու ժամանակ չունեն, բայց արի ու տես փոխարենը ԱԺ-ում մատ են թափ տալիս: «Աշխարհը պետք է հասկանա, որ այն պետությունները, որտեղ գալիս են իշխանության ծաղրածուները, այդ երկրներն արագ ապրում են ողբերգություն»,-ասել է Մանուկյանը:

Խոսելով Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողություններից՝ բանախոսը նշել է, որ թե՛ ՌԴ-ն, թե՛ Ուկրաինան մտել են ճահիճ, ու գնալով ավելի են խրվում, ու հիմա փորձեր են արվում հետ դուրս գալու, բայց հետդարձի և առաջ գնալու համար կյանքի գին է պահանջում: 

Մանրամասները՝ տեսանյութում: