ՄԻՊ-ն UWC Dilijan միջազգային դպրոցի ուսանողների հետ քննարկել է ընտանեկան բռնության թեման

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

12

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը ֆեսյբուքյան իր էջում հրապարակում է արել, որտեղ հայտնում է որ երեկ UWC Dilijan միջազգային դպրոցի ուսանողների հետ քննարկել է ընտանեկան բռնության և կանանց իրավազորման թեմաները.  

«Երեկ՝ օրվա ավարտին, այցելել եմ UWC Dilijan Դիլիջանի միջազգային դպրոց, որտեղ դասախոսություն եմ անցկացրել ընտանեկան բռնության և կանանց իրավազորման թեմաներով:  

Այնուհետև շատ հետաքրքիր դիտարումներ ու պատմություններ եմ լսել աշխարհի 72 երկրից Դիլիջանի միջազգային դպրոցում ուսանելու եկած ուսանողներից, ովքեր նաև բարձրաձայնում էին իրենց երկրների նմանատիպ խնդիրների, ինչպես նաև տարբերությունների մասին։   

Ներկայացրել եմ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության մանդատն ու մասնավորապես կանանց իրավունքների պաշտպանության հարցերում կատարվող աշխատանքի մանրամասները։ Պաշտպանի հաստատության վերջին հրապարակումներից մի քանիսը փոխանցել եմ դպրոցի գրադարանին։ Պայմանավորվել ենք մարդու իրավունքների հարցերի շուրջ քննարկումները շարունակական դարձնել»։ 

--00—ԼՄ