ԱՄՆ-ն ամբողջությամբ արգելում է ՌԴ-ից նավթի և գազի ներմուծումը․ Բայդեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

բայդեն

ԱՄՆ-ն արգելք է սահմանում ռուսական նավթի և գազի ներմուծման վրա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բայդենը։

«ԱՄՆ-ը հասկանում է, որ Եվրոպայում դաշնակիցները չեն կարողանա միանալ Ռուսաստանից էներգակիրների ներկրման արգելքին»։

Բայդենը նշել է, որ ռուսական նավթի և գազի ներմուծումն արգելելու որոշումը կհարվածի հենց ԱՄՆ-ին, սակայն Վաշինգտոնը կարծում է, որ պետք է գնա այս քայլին։

ԱՄՆ նախագահը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ում բենզինի գները կշարունակեն աճել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով։

--00--ԱՀ