Ճապոնիան պատժամիջոցներ է կիրառել Պեսկովի, Կադիրովի և ՌԴ այլ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

nka8

Ճապոնիայի կառավարությունը որոշել է պատժամիջոցներ սահմանել  20  ռուսաստանցի պաշտոնյաների և գործարարների նկատմամբ Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների պխատճառով։ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ համապատասխան ցանկը հրապարակել է Ճապոնիայի ԱԳՆ-ն։ 

Մասնավորապես, պատժամիջոցների ենթակա մարդկանց ցանկում են հայտնվել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն, աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը, Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը։ Բացի այդ, ցուցակում ներառված են նաև ռուսաստանցի գործարարներ՝ Ռոտենբերգ եղբայրները, Գեննադի Տիմչենկոն, Ալիշեր Ուսմանովը։ 

Ճապոնիայի կառավարությունը նաև պաժամիջոցներ է կիրառել Բելառուսի 12 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ։

--00—ԼՄ