Աշխարհում կորոնավիրուսի ավելի քան 446 միլիոն դեպք է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

կորոնավիրուս

Կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում մարտի 7-ին կազմել է 446 միլիոն 274 հազար 346: Այս մասին վկայում են Worldometer-ի վերջին տվյալները:

Կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել Է 5 միլիոն 999 հազար 218-ի, վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստան, Բրազիլիան և Ֆրանսիան :

Վարակվածների և մահացածների թվով առաջատարն ԱՄՆ-ն է, որտեղ հայտնաբերվել է 79 միլիոն 271 հազար 466 վարակակիր, մահացածների թիվը երկրում հասել է 958 հազար 621-ի:

Վարակվածների թվով երկրորդ տեղում  Հնդկաստանն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 42 միլիոն 967 հազար 315-ի, իսկ ախտահարման հետևանքներից մահացածների թիվն այս երկրում կազմել է 515 հազար 102 մարդ:

Աշխարհում վարակվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 29 միլիոն 56 հազար 525 հիվանդացած, նրանցից մահացել է 652 հազար 437 մարդ: Չորրորդ դիրքում Ֆրանսիան է:

Երկրում միագումար գրանցվել է 23 միլիոն 236 հազար 908 ախտահարված և 140 հազար 296 մահ:

 --00--ՄՀ