Եվրոպան լրացուցիչ պատժամիջոցներ է քննարկում Ռուսաստանի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

եվրոպա

Եվրամիությունը քննարկում է Ռուսաստանի դեմ սահմանափակումներ մտցնելու լրացուցիչ հնարավորություններ Ուկրաինայի իրադրության պատճառով, սակայն առայժմ դրանք գաղտնի է պահում: Մարտի 7-ին այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի Էկոնոմիկայի, ֆինանսների եւ վերականգնման նախարար Բրյունո Լը Մերը-ը BFM հեռուստաալիքի եթերում, տեղեկացնում է  «Արմենպրես»-ը:

«Արժե՞ արդյոք ավելի հեռուն գնալ: Բոլոր օպցիոնները սեղանին են: Ես այժմ չեմ հայտնի հնարավոր տարբերակները եւ կգերադասեմ գաղտնի պահել մեր մտադրությունները՝ երաշխավորելու համար այդ տնտեսական միջոցների արդյունավետությունը»,- ասել է նա: Լը Մերը կարծիք է հայտնել, որ արդեն մտցված սահմանափակումները լուրջ ազդեցություն են գործել Ռուսաստանի տնտեսության վրա եւ հայտարարել է, որ ԵՄ-ն ավելի վաղ տակավին չի մտցրել այդքան ընդգրկուն սահմանափակումներ որեւէ այլ երկրի նկատմամբ»:

Նախարարը հավաստել է, որ «խուսավարման համար տարածություն տակավին կա» եւ հավելել է, որ շարունակում է քննարկել ապագա պատժամիջոցները Եվրոպայի մյուս երկրների պաշտոնակիցների հետ: Լը Մերի խոսքով՝ ՌԴ-ի դեմ սահմանափակումների առումով լրացուցիչ հնարավորությունները կքննարկվեն այդ թվում Եվրամիության երկրների ղեկավարների հանդիպմանը մարտի 10-ին եւ 11-ին Վերսալում:

Տնտեսական գերատեսչության ղեկավարը հավելել է, որ Եվրոպայի մի շարք երկրներ այժմ պատրաստ չեն պատժամիջոցների դիմելու ածխաջրածինների շուկայում առեւտրական գործարքներին մասնակցող ֆինանսական հիմնարկությունների դեմ՝ օրինակ բերելով Ֆինլանդիան՝ որը, նրա խոսքով՝ 100 տոկոսով կախված Է ռուսական գազի մատակարարումներից, իսկ Գերմանան՝ 55 տոկոսով:

«Միեւնույն ժամանակ ԱՄՆ-ում այլ իրադրություն Է, նա ոչ մի գրամ ռուսական գազ չի ներմուծում: Նա շատ ավելի քիչ Է կախված ռուսական նավթի ներմուծումից, քան մենք»,- նշել  Է Լը Մերը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենի խոսքը, որը հայտարարել Է, որ Վաշինգտոնը եվրոպացի գործընկրների հետ քննարկում Է Ռուսաստանից նավթի մատակարարումների արգելքի հնարավորությունը: Ֆրանսիայի տնտեսական գերատեսչության ղեկավարը հավելել Է, որ այդ ճգնաժամի ազդեցությունն աշխարհում ։

--00--ՄՀ