Ադրբեջանցիները կրակել են Երասխի ուղղությամբ․ Արարատի մարզպետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

հասարակական

Ադրբեջանական կողմը կրակել է Արարատի մարզի Երասխ գյուղի ուղղությամբ, սակայն հնարավոր վիրավորների մասին դեռևս տեղեկություններ չկան։ Միջադեպի մասին տեղեկությունը 24News-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը։

Նշենք, որ ըստ հայկական տելեգրամյան ալիքների՝ միջադեպի արդյունքում հայկական կողմը զոհ ունի։

--00--ԿԿ