Գյումրի-Կարս երկաթուղու հայկական հատվածի վերականգնման արժեքը կկազմի մոտ 17 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

 

տռռեգտեռգ

Գյումրի-Կարս երկաթգծի հայաստանյան հատվածի վերականգնման աշխատանքները կարժենան մոտ 17 մլն դոլար: Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

«Գյումրի-Կարս երկաթգծի ՀՀ հատվածը գտնվում է ոչ բարվոք վիճակում, ուստի երկաթուղու վերագործարկումը հնարավոր կլինի ենթակառուցվածքների վերանորոգման և արդիականացման դեպքում»,- նշված է գերատեսչության գրավոր պատասխանում։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին կայացել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլիչի երկրորդ հանդիպումը: Ներկայացուցիչները հաստատել են, որ բանակցությունների վերջնական նպատակը երկու երկրների միջև հարաբերությունների լիարժեք կարգավորումն է։

Ավելի վաղ նախարարությունից Sputnik Արմենիային հայտնել էին, որ Երասխ-Ջուլֆա (Ջուղա)-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնման արժեքը Հայաստանի տարածքում կկազմի շուրջ 226 մլն դոլար:
 

--00--ՍԳ