Եթե Լուգանսկում պատերազմը 5 օր էլ շարունակվեց, սով կլինի. հայերի միության նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

 

տռռեգտեռգ

Օրն օրի վրա ավելի են թեժանում մարտերը, ավելի են մոտենում մեր ստրատեգիական քաղաքներին՝ Լիսիչանսկ, Սևեռոդոնեցկ, Ռուբեժնի։ Այս մասին 24News-ին ասաց  Ուկրաինայի Լուգանսկի մարզի հայերի միության նախագահ Սերժ Առուսխանյանը՝ անդրադառնալով ռուս-ուկրաինական ռազմական գործողություններին։

Ըստ նրա՝ դեռևս հրադադարի ուղղությամբ որևէ բան չի նշմարվում։ «Քիչ առաջ հիմնարկիս դիմացը ռումբ ընկավ, երեկ հարկի լուսամուտները վարի գնացին, լավ էր, որ գոնե մարդ չկար, պահակն էլ գնացել էր։ Ծանր պատերազմական վիճակ է, Լիսիչանսկ, Սևեռոդոնեցկ, ես կոնկրետ Լիսիչանսկում եմ»։ 

Առուսխանյանն ասաց, որ խորը ճգնաժամ է։ «Ջուր չկա, լույսը դեռ կա, սննդի խնդիրներ են առաջանում, դե շատից քչից կա, եթե պատերազմը 5 օր էլ շարունակվեց, սով կլինի, ճգնաժամը կխորանա։ Զբաղված ենք հումքերի տեղափոխմամբ, ռումբի բեկորները հիմնարկի մեջ են ընկել, Աստծուն փառք, որ ոչ մեկս չենք վնասվել, բոլորս ողջ ենք դեռ», - հավելեց Ուկրաինայի Լուգանսկի մարզի հայերի միության նախագահը։

--00--ՍԳ