Արցախի և Ուկրաինայի պատերազմների միջև ուղիղ կապ կա, պետք է ճակատագրական որոշում կայացնենք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

Արցախի և Ուկրաինայի պատերազմների միջև ուղիղ կապ կա. պետք է ճակատագրական որոշում կայացնենք: Այս մասին 24TV-ի  «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց հանրային գործիչ Սուրեն Սահակյանը։

Սահակյանի համոզմամբ՝ Ուկրաինական պատերազմը սկսվեց Արցախյան պատերազմից հետո, պարզ նշմարվում էր, որ այնտեղ ինչ-որ գործընթացներ են խմորվում և Զելենսկին ինչ-որ մի բան է պլանավորում։

Սահակյանի կարծիքով, Ուկրաինան փորձում էր վերականգնել այն տարածքները, որոնք իրենն էր համարում։

Ըստ նրա՝ Ռուսաստանը պատրաստ կլիներ հանձնել Լուգանսկի և Դոնեցկի մի մասը, եթե Ուկրաինան ճանաչեր Ղրիմում ռուսական տիրապետությունը, բայց Կիևը հրաժարվել է։

Մանրամասները՝ տեսանյութում։