Մեր երկիրը փոքրացել է, որովհետև փոքր մտածելակերպ ենք ունեցել, կրճատել, հավասարացրել ենք մեր մտքին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

Մենք փոքր երկիր չենք ունեցել,   մեր մտածելակերպն է փոքր եղել, որովհետև միշտ հույսներս դրել ենք ուրիշի վրա ու մեր երկիրը փոքրացրել, բերել հարմարացրել ենք մեր մտածելակերպին։  Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ դիմելով պատանի երկրապահներին՝ ասաց Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը։

 «Ցանկանում եմ ձեզ մեծ մտածելակերպ ունենալ, մտածել մասշտաբային, կրթվել, խորանալ գիտության մեջ, որովհետև պատերազմի դաշտում խիզախությունը սրով, նետով, աղեղով, ինքնաձիգով, թե տանկով լավ բան է, բայց էսօրվա պատերազմում հաղթում են մտքով խիզախները։ Համոզված եմ, որ ձեզանից մի քանիսի մտքի խիզախության արդյունքում մենք աշխարհում առաջ ենք գնալու ու մի օր Վազգենի ծննդյան օրը գալու ենք Եռաբլուր, ասենք՝ Սպարապետ, ծնունդդ շնորհավոր, Շուշին էլի մերն է»,- երկրապահների ասաց Սարգսյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։ 

--00--ՄՀ