Վահե Ղազարյան, դու պատասխան ես տալու օրենքի առաջ․ Արա Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

 

տռռեգտեռգ

«Ազատագրական շարժման» համահիմնադիր Արա Զոհրաբյանը գրել է․

ՏՈՏԱԼԻՏԱՐ ՌԵԺԻՄԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ ՎԱՀԵ ՂԱԶԱՐՅԱՆՆ Է
Հայաստանում առկա են տոտալիտար քաղաքական ռեժիմի նշանները՝
1. Կուսակցական և պետական կառույցների փաստացի միաձուլում,
2. Մոնոպոլիզացում և իշխանության կենտրոնացում՝ «կուսակցություն-պետության» նկատմամբ ենթակայությունն ու հավատարմությունը մարդկանց գնահատելու հիմնական գործոնն են,
3. «Համախմբելու» անվան տակ գլխադաս պաշտոնական գաղափարախոսություն՝ «թալանը ետ կբերենք, նախկիններն են մեղավոր», որը պարտադրվում է հասարակությանը ՝ որպես միակ ճշմարիտ մտածելակերպ․
4. Ֆիզիկական և հոգեբանական տեռոր, ոստիկանական պետության ռեժիմ, որտեղ գերակշռում է այս սկզբունքը՝ «Թույլատրվում է միայն այն, ինչ պատվիրում են իշխանությունները, մնացած ամեն ինչ արգելվում է»:

Այս ռեժիմի ճարտարապետներն իրենց վարչապետի գլխավորությամբ պատասխան են տալու։ Դրանցից մեկը ոստիկանության պետ Վահե Ղազարյանն է, որի ՀՐԱՀԱՆԳՈՎ արդեն երրորդ անգամ ապօրինի ձերբակալվում եմ։ Երկուսի մասով դատարանում վիճարկում եմ ոստիկանության գործողությունները։ Այս երրորդը նույնպես կվիճարկեմ։ Այնքան են լկտիացել, որ ոստիկանն արդեն իր քմահաճույքով կարող է քաղաքացուն զրկել ազատությունից՝ առանց իրավական առիթի ու հիմքի։
Հարգելով ոստիկանության ինստիտուտը և բոլոր բարեխիղճ ոստիկաններին, հայտարարում եմ քեզ՝ Վահե Ղազարյան, դու պատասխան ես տալու օրենքի առաջ նաև այն բանի համար, որ ոստիկաններին վատ և անօրինական գործողությունների ես դրդում։ 

Ոչինչ չի մոռացվելու։ Մոտ ապագայում, երբ քո գեներալ մայորի կոչումը ու քո կենսագրությունը հաշվի չառնելով քաշքշեն իրավապահ մարմինների

--00--ՍԳ