ԱՀ ԱԳՆ Դավիթ Բաբայանը հեռավար ձևաչափով հանդիպել է Ֆրենք Փալոունի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

․

Մարտի 4-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հեռավար ձևաչափով հանդիպել է ԱՄՆ կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոունի հետ։

Քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, Արցախում տիրող իրավիճակին, պատերազմի հետևանքների վերացմանն ուղղված աշխատանքներին, աշխարհաքաղաքական վերջին զարգացումներին առնչվող հարցեր։

--00--ԱՀ