Մինասյանի գլխավորությամբ կայացել է դատական և իրավական բարեփոխումների աշխատանքային խմբի անդրանիկ նիստ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

 

տռռեգտեռգ

Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների կատարման արդյունավետության և հասարակական վերահսկողության ապահովման նպատակով աշխատանքային  խմբի անդրանիկ նիստը։

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկվել է Վենետիկի հանձնաժողով ուղարկված՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքների նախագծերը, որի շրջանակում հնչել են մի շարք առաջարկություններ և կարծիքներ։ 

Ըստ աղբյուրի՝ օրակարգային մյուս հարցով քննարկվել են նաև Դատաիրավական ռազմավարության բարեփոխումների ընթացքը և անելիքները, որի շրջանակում ոլորտի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ առաջիկայում նախատեսվում է կլոր-սեղան քննարկում։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու գործընթացին, ներկայացվել է վիճակագրությունը։

--00--ՍԳ