"Россия, мы с вами!". Կոմունիստները ՌԴ դեսպանության դիմաց աջակցության ակցիա են անցկացնում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

Կոմունիստական կուսակցության մի խումբ անդամներ ուրբաթ կեսօրին մոտ աջակցության հավաք էին անցկացնում Ռուսաստանի դեսպանության դիմաց՝ ի աջակցություն Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողությունների։ "Смерть фашизму", "Россия, мы с вами", "Нет НАТО" պաստառներով հավաքի մասնակիցները կոչ արեցին աջակցել Ռուսաստանին, որը մշտապես եղել է Հայաստանի միակ բարեկամն ու ռազմավարական դաշնակիցը։ 

«Ռուսաստանին ոչինչ չէր մնում անել, ՆԱՏՕ-ն բերեց ֆաշիստական վարչակարգ Ուկրաինայում», - հայտարարեց հավաքի կազմակերպիչ, Հայաստանի Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Երջանիկ Ղազարյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ