Ուկրաինայի երկնքում ոչ թռիչքային գոտի հայտարարելը կարող է հանգեցնել Երրորդ աշխարհամարտի. Միշել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

Միշել

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը կարծում է, որ եթե ՆԱՏՕ-ի անդամ երկրները որոշում ընդունեն Ուկրաինայի օդային տարածքը ոչ թռիքչային գոտի հայտարարել, կարող է սկսվել Երրորդ համաշխարհային պատերազմ։ Այս մասին նա հայտարարել է CNN-ի հետ զրույցում։ 

«Եվրոպական միությունը չի պատերազմում Ռուսաստանի դեմ։  Իրականությունն այն է, որ Ռուսաստանը սկսել է դաժան պատերազմ Ուկրաինայի դեմ։ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ, և այդ իսկ պատճառով մենք պետք է լինենք չափազանց զգույշ։ Մենք պետք է ամեն ինչ անենք, բայց հաշվի առնենք, որ Ռուսաստանն ունի միջուկային զենք, և շատ կարևոր է խուսափել Երրորդ համաշխարհային պատերազմից», - նկատել է Եվրոպական խորհրդի ղեկավարը։

--00—ՄՀ