ԱՄՆ-ն չի պատրաստվում փակել Ուկրաինայի օդը, դա կհանգեցնի պատերազմի ՌԴ-ի հետ. Փսակի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

նկար

Միացյալ Նահանգները չեն պատրաստվում Ուկրաինայի օդային տարածքը դարձնել ոչ թռիչքային, քանի որ այդ քայլը կարող է հանգեցնել Ռուսաստանի հետ պատերազմի, ինչից էլ փորձում է խուսափել Վաշինգթոնը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջենիֆեր Փսակին։ 

«Ի պատասխան նախագահ Զելենսկու խնդրանքի՝ ոչ թռիչքային գոտի հայտարարել Ուկրաինայի երկինքը, հայտնում ենք, որ նման քայլը կարող է հանգեցնել Ռուսաստանի հետ պատերազմի, ինչից մենք խուսափում ենք», - ասել է նա։ 

Փսակին նաև հավելել է, որ Ամերիկան հնարավորություն չի տեսնում դադարեցնել Ռուսաստանի անդամակցությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, չնայած այդ մասին կոչ են արել Ուկրաինայի իշխանությունները։

--00—ԼՄ