Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 11 ավտոմեքենա և 17 քաղաքացու

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

ю

Մարտի 1-ից 3-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում և Շիրակի մարզի Գյումրի, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքներում, Կոտայքի մարզի Քաղսի, Արագածոտնի մարզի Հարթավան, Շիրակի մարզի Ամասիա գյուղերում, Տաթև-Կապան ավտոճանապարհին:

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 11 ավտոմեքենա և 17 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

--00--ԱՀ