Վահան Քերոբյանը և Սեյյեդ Ռեզա Ֆաթեմի Ամինը քննարկել են խոշոր ներդրումային ծրագրերի հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

․

 

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի հետ, այդ մասին Քերոբյանը գրել է Ֆեյսբուքի իր էջում.

«Այսօր հանդիպել եմ Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյյեդ Ռեզա Ֆաթեմի Ամինին, ում հետ խոսել ենք երկկողմ առևտրի և համատեղ խոշոր ներդրումային ծրագրերի իրականացման մասին։

2021 թվականին Հայաստանի առևտրաշրջանառությունն Իրանի հետ 25%-ով աճել է, և մեր նպատակն է այդ ցուցանիշը հասցնել 1 մլրդ դոլարի։ Լիահույս ենք, որ հնարավոր կլինի համատեղ ուժերով հասնել այդ նշաձողին»,- գրել է նախարարը:

--00--ԱՀ